Լրահոս տղամարդկանց համար
Ինչպես վերադարձնել կիրքը
Դեռ վերջերս դուք առիթ էիք փնտրում առանձնանալու, գրկախառնվում էիք ժամերով, մարդաշատ երեկույթներից շուտ էիք հեռանում, որ վայելեիք միմյանց ներկայությունը: Իսկ հիմա, երբ հնարավորություն ունեք առանձնանալու, դուք մտածում եք ամեն ինչի մասին, միայն ոչ ֆիզիկական մտերմության: Իրականում սա շատ լուրջ խնդիր է, որի լուծումը չպետք է հետաձգել:
Նախ, եթե սկզբնապես հարաբերությունները կառուցվել են միայն ֆիզիկական ցանկությունների հիմքի վրա, ապա չարժի շարունակել: Գլխավոր բաղադրիչը սպառել է իրեն: Իսկ եթե հարաբերությունների հիմքը սերն է' իր բոլոր իմաստներով, ապա դրությունը շտապ փրկել է պետք:
Էներգիայի խնայում
Հեռացրեք այն ամենը, ինչ Ձեզ խանգարում է: Եթե չափազանց շատ եք աշխատում, վերանայեք Ձեր աշխատանքային գրաֆիկը: Ձեր ամբողջ էներգիան գնում է աշխատանքի և մտքերի վրա, իսկ ակտիվ սեռական կյանքի մասին այս պայմաններում անհնար է երազել անգամ:
Մի տարեք համակարգիչը Ձեզ հետ անկողին
Վերցրեք Ձեզ հետ որևէ հետաքրքիր սիրավեպ, փափուկ արջուկ, ինչ կուզեք, միայն ոչ համակարգիչ: Համակարգչում բացի աշխատանքից, որը, ինչպես պարզեցինք, այնքան էլ օգտակար չէ սեքսի համար, կա նորությունների հոսք, կան աղմկոտ ընկերներ և այլն: Չի կարելի ուղեղը ծանրաբեռնել այնպիսի բաներով, որոնք կարող են երկար ժամանակ տպավորություն թողնել և թույլ չտալ, որ կենտրոնանաք ձեր հարաբերությունների վրա: Մի թողեք ընկերներին մի զանգով փչացնել ձեր ռոմանտիկ տրամադրությունը:
Սպորտով զբաղվեք և նրան էլ առաջարկեք
Բացի ֆիզիկական տոնուսից, առողջությունից և էներգիայից, նաև մեծ բավականություն կստանաք Ձեր տղամարդուն մարզվելիս տեսնելիս: Մարզադահլիճի հաճախորդները նախանձով կնայեն Ձեր ընկերոջը, իսկ Դուք պարզապես կայրվեք ցանկությունից:
Սեքսը պարտականություն չէ
Նայեք սեքսին այլ տեսանկյունից, հետաքրքրություններ ստեղծեք ձեր սեռական հարաբերություններում: Արեք մի բան, որ երբեք նախկինում չեք արել:
Մի վախեցեք հղիանալուց
Այստեղ պետք է նշել, որ մեր ժամանակներում կանայք ավելի երջանիկ են և հաջողակ այս հարցում, քան նախկինում: Կանայք այսօր հնարավորություն ունեն որոշելու' երբ հղիանալ, իսկ երբ ոչ, ինչ անել, որ չհղիանալ, կամ շուտ հղիանալ և այլն: Վաղուց ապացուցված բան է, որ սեքսն ավելի հաճելի և սպասված է, երբ զույգը չի վախենում բեղմնավորումից, երեխայի առաջացումից:
Քնելուց առաջ խոսեք Ձեր տղամարդու հետ
Խոսեք ոչ միայն ամենօրյա գործերից, այլեւ ֆիլմերից, գրքերից, մանկությունից, ծիծաղելի մանրուքներից, ձեր համատեղ ապագայից: Նրա հեգնանքը, նրա ծիծաղը, նրա ձայնի տեմբրը, նրա խելացիությունը ավելի մեծ ազդեցություն կթողնեն ձեր զգացմունքների վրա, քան բոլոր տեսակի աստղագուշակները: Բայց միայն այն դեպքում, եթե Դուք իսկապես սիրում եք:
24.09.2012 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տալիս...
14.01.2020
Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում...
06.03.2019
Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հյուծող շոգերը բացասաբար են անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Կանանց օրգանիզմի վրա շոգը նմանատիպ ազդեցություն չի թողնում...
28.11.2018
Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...
19.03.2018
Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...
17.03.2018
Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...
14.03.2018
Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...
14.03.2018
Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ: Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում...
12.03.2018
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ...
24.01.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYD7KJpj' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
